Рубрика: 2020-2021, Մայրենի, ուս տարի 2020-2021

Ինչպես են տոնում Զատիկը տարբեր երկրներում․ մի քանի հետաքրքիր ավանդույթ

Հիսուս Քրիստոսի հարության տոնը նաև խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարին։ Այն գարնան, զարթոնքի, վերածննդի խորհրդանիշ է, ուստի այսպիսի կարևոր տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա-հավատացյալները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով, որոնցից առավել ուշագրավներին կանդրադառնանք ստորև:

Yerevannews.am | Ինչպե՞ս պատրաստվել Ս. Հարության՝ Զատկի տոնին եւ ինպե՞ս  նշել այն

Անգլիա

Անգլիայում շատերի համար այս օրը ավելի կարևոր կրոնական տոն է, քան Սուրբ Ծնունդը: Շատ եկեղեցիներ զարդարվում են տերևներով, նարգիզով ու ներկված ձվերով: Պատարագից հետո անգլիացիները վերադառնում են տուն` ուտելու Զատկի տորթը /կուլիչ/:

Լեհաստան

Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր: Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր սերունդները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն:Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է այսպես կոչված «Թաց երկուշաբթին»: Հաջորդ օրը լեհերն իրար վրա ջուր են շաղ տալիս ու համարում, որ սա մաքրում է նրանց մեղքերից։

Ավստրալիա

Ի տարբերություն Լեհաստանի այստեղ Զատկի տոնական օրերի թիվը 4-ն է։ 4 օրյա տոնակատարությունը սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի։ Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից կամ շաքարավազից, իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին:

Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին:

Վրաստան

Վրացիները աշխատում են նշել զատիկը ամբողջ աշխարհի ուղղափառ քրիստոնյաների հետ: Այդ օրը Վրաստանում հայտարարվում է ոչ աշխատանքային օր: Նրանք էլ հայերի նման զատկի թխվածք են պատրաստում և ձու են ներկում: Զատիկի հաջորդ օրը նրանք այցելում են մահացած բարեկամների գերեզմաններին:

Ֆրանսիա

Մեր ցանկի վերջին երկրում՝ Ֆրանսիայում, Զատիկը միայն հոգևորական տոն չէ և պարտադիր չէ պահպանել բոլոր եկեղեցական պահանջները, որպեսզի Զատկի տոնը նշել ինչպես հարկն է: Ֆրանսիացիները շնորհավորում են իրենց ծանոթներին և բարեկամներին` այդ օրվա կապակցությամբ: Զատկի խորհրդանիշը ճագարն է, որը բերում է Զատկի ձվերը: Ըստ սովորության ծնողները պահում են ներկած ձվերը այգու ծառերի և թփերի տակ, և երեխաները պետք է գտնեն դրանք ու դասավորեն զամբյուղի մեջ: Այնուհետև հավաքվում են ընտանիքով զատկի սեղանի շուրջ և ուտում են այդ ձվերը:

Ամեն տարի ահա այսպիսի ավանդույթներով էր նշվում Զատիկն աշխարհի տարբեր երկրներում, սակայն այս տարի համաճարակային պայմաններում դժվար կլինի ասել՝ կպահվե՞ն այս ավանդույթները, թե՞ այնուամենայնիվ դրանք փոփոխության կենթարկվեն։ Հետաքրքի՞ր էր քեզ նյութը եթե այո ուրեմն քեզ դուր կգա թե ինչպես են տոնում ավագ հինգշաբթին տարբեր երկրներում։

Автор:

Բարև ձեզ, ես Իվետտան եմ: Ես էքստրիմի սիրահար եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Սիրում եմ նաև անցկացնել եռօրյա ճամփորդություններ իմ ուսուցիչների հետ։)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s