Рубрика: հայրենագիտություն

Երազ այգի

Ես բնակվում եմ Արաբկիր համայնքի Երազ Թաղամասում։ Ինձ ամենամոտ այգին Երազ այգին է։ Այգին նոր է, հիմնադրվել է 5-6 տարի առաջ։ Այն շատ մաքուր այգի է։ Այգում կան շատ աղբամաններ։ Այգում կան շատ նստարաններ։ ՔԱնի որ այգին դեռ նոր է, մեծ ծառեր չկան, բոլորը նորատունկ ծառեր են։ Այգում կան շատ խոտածածկ տարածքներ, որտեղ ամռանը մարդիկ նստում են և հանգստանում, Երեխաները վազվզում են և խաղում։ Այգում արձաններ չկան։
Այնտեղ կան սրճարաններ, որտեղ ձմռանը երեխաները իրենձ ձեռքերով պատրաստում են թխվածքաբլիթներ։ Այգում կան երեխաների համար տարբեր խաղեր։ Երազ այգում է գտնվում Ձմեռ պապիկի տնակը։ Ամանորին այգու վերևով կարող ենք տեսնել Ձմեռ պապիկին, ով իր սահնակով գալիս է իր տնակը։ Երեխաները կարող են այցելել Ձմեռ պապիկին և նկարվել նրա հետ։
Երազ այգում կա մի արհեստական լիճ, որը ձմռանը վերածվում է սահադաշտի։
Ամռանը Վարդավառի տոնին այնտեղ բոլորըջրոցի են խաղում, իսկ ձմռանը բոլորը սահադաշտում սահում են, նայում են ամանօրյա հեքիաթների բեմականացումներ, խաղում են Ձմեռ պապիկի Էլֆերի հետ։
Ափսոս, այնտեղ չի թույլատրվում շան հետ զբոսնել և չի թույլատրվում հեծանիվ վարել։

Оставьте комментарий