Рубрика: 2021-2022, 2022-2023, Բնագիտություն

Բնագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Բնագիտության բաժնի հղումը՝ Այստեղ

Ես այս տարի բնագիտությունից շատ լավ առաջնթաց եմ ունեցել։ Նաև այս տարվա բոլոր թեմաները ավելի հետաքրքիր էին քան անցյալ տարի։ Ես միշտ պատրաստվում եմ բնագիտության դասերին, բայց միշտ չէ որ հիշում եմ նյութը բլոգում տեղադրել։ Ինձ ամենից դուր եկավ կենդանի օրգանիզմների և բակտերիաների նյութերը։ Ես շատ եմ սիրում սովորել օրգանիզմների և մանրէների մասին։ Նաև ես հասցրել եմ մասնակցել բոլոր ֆլեշմոբներին։ Ես ուրիշ ինձ հետաքրքրող թեմա չեմ գտնում, որ մենք չենք քննարկել, դրա համար ես կարող եմ համարել այս ուսումնական շրջանը ավարտված։

Рубрика: 2021-2022, 2022-2023, Մայրենի

Իմ ուսումնական տարվա պատումը

Ես այսօր կներկայացնեմ իմ ուսումնական տարվա հաշվետու պատումը մայրենիից։ Ես այս տարի շատ հետաքրքիր նախագծեր եմ կատարել։ Օրինակ՝ իմ դասընկե Ռաֆայելի համար խաղեր, առաջադրանքներ եմ պատրաստել, կրտսեր ընկերների համար դիմանկար եմ պատրաստել ամսագրերից, մասնակցել եմ կարդում ենք արևմտահայերեն նախագծին և այլն։ Ես շատ տպավորված եմ իմ ճամփորդություններից, Օրինակ Ճամփորդություն դեպի սահադաշտ, Ճամփորդություն դեպի երկաբանական թանգարան, Ճամփորդություն դեպի Շիրակի մարզ, Ճամփորդություն Եղիշե Չարենցի Երևանի տուն-թանգարան և այլն։ Ես նաև անցել եմ շատ երգեր և պարեր, որոնք ես երգել եմ ժամերգությունների ժամանակ ։Այս ամենը ես հասցրել եմ կատարել այս տարվա ընթացքում ։ Կան շատ նախագծեր, երգեր, պարեր, ճամփորդություններ, որ ես չնշեցի կամ չմասնակցեցի դրանց, բայց, հուսով եմ, կհասցեմ մյուս տարի։

Այս Գարնանը ես սկսեցի կարդալ մի շատ հետաքրքիր գիրք, որի անունն էր <<Սպիտակ ժանիքը>>։ Այս գիրրքը ես սկսեցի կարդալ Գյումրիում, ավտոմեքենայի մեջ։ Ժամանակը շատ արագ էր սահում, բայց պարզվում է, որ երկու ժամ կարդում էիր մոտավորապես 50 էջ։ Այդ գիրքը ինձ տանում էր իրական հեքիաթների մոտ և ինձ թվում էր, որ ես իսկապես կանգնած եմ բևեռների մոտերքում՝ Սպիտակ ժանիքի կողքին։

Ես միշտ գիտեմ, որ մի օր այդ ամենը ինչ կարդացել եմ ինձ նորից հյուր է գալու պետքական ժամանակ։

Рубрика: 2021-2022, 2022-2023, Մաթեմատիկա

մեղվաբուծություն+մաթեմատիկա

Մեղվի փեթակն ունի ուղղանկյունանիստի տեսք։ Նրա չափումներն են՝ բարձրությունը՝ 44սմ, լայնությունն ու երկարությունը՝ 35սմ։ Փեթակի ծավալը =44x35x35=53900սմ3:

Խնդիրներ

1․ Մեկ մեղվով շրջանակը արժի 5000 դրամ։ Որքան պետք է վճարի մեղվաբուծը որպեսի գնի 9 այդպիսի շրջանակ ունեցող մեղվաընտանիք։ Որքան վճարեց մեղվաբուծը, եթե գնեց 15 այդպիսի մեղվաընտանիք։
Լուծում
5000×9=45000
15×45000=675000

2. Մեկ լիտր տարայում տեղավորվում է 1500գ մեղր։ Որքան մեղր կտեղավորվի 4 լիտրանոց տարայում։
Լուծում
4×1500=6000
6000գ=6կգ

Рубрика: 2021-2022, 2022-2023, հայրենագիտություն

Տնջրի

Տնջրին 2028 տարեկան հսկա չինարի ծառ է Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի հանդամասում։ Խորհրդային Միության շրջանում այս ծառին անձնագիր է շնորհվել որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի:

  • Ծառի բարձրությունը ավելի քան 54մ է: Խոռոչը ունի 44ք.մ մակերես: Ծառի ներսում կարող են հանգիստ տեղավորվել ավելի քան հարյուր հոգի: Բնի հիմքի տրամագիծը 27 մ էԾառի տերևների չափը հասնում է 0,5մ:
  • 2Պատահական չէ, որ ծառը պաշտամունք է դարձել տեղի բնակչության համար: Համարվում է, որ եթե մարդը փչացնի սուրբ ծառը, ապա նրան կմնա ապրելու ընդամենը յոթ օր: Ծառի մոտ բխում է ջրառատ Տենջրու աղբյուրը, որը դարեր ի վեր ջրում էր չինարին և աշխատեցնում մոտակա ջրաղացները: Այս ծառի շողքի տակ էին հանգստանում մեր անցյալի երևելի մարդիկ ինչպիսին են Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին և շատ ուրիշներ:
Рубрика: 2021-2022, 2022-2023, հայրենագիտություն

Ջերմաջուր

Ջերմաջուրը գտնվում է Լեռնային Ղարաբաղում, 2200-2400 մ բարձրության վրա, Թարթառ գետի ափին, Քարավաճառից դեպի հարավ։ Այն առողջարանային նախկին ավան է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում, որը, ցավոք, այժմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո:

Ջերմաջուրը հարուստ է բնական տաք աղբյուրներով։ Հանքային ջուրն ունի բուժիչ հատկություն: Կարելի է երկար լողանալ բնական շատրվանի շուրջ կառուցած ավազանում:

Ավազանը գտնվում է Թարթառ գետի ափին` Քարվաճառ քաղաքից մոտ 20կմ հեռավորության վրա: Ուշագրավ է նաև Ջերմաջուր տանող ճանապարհը, որն անցնում է Թարթառ գետի ափով` ժայռերի ու անտառների միջով: Թարթառ գետի ափին են գտնվում գետնի խորքից բխող բնական բուժիչ տաք ջրերը, որոնց ջերմաստիճանը մոտ 60º C է հասնում անկախ տարվա եղանակից:

Տաք, թթու և հանքային այս ջուրն իր բուժիչ հատկություններով և բաղադրությամբ նման է Կարլովի Վարի Չեխիայի և Ջերմուկի հանքային ջրերին: Ի դեպ այն ավանը, որտեղ գտնվում է բնական տաք ջրերով հարուստ այս աղբյուրը` Ջերմաջուրը, կոչվում է հենց Ջերմաջուր:

Նախկինում Ջերմաջուրում գործել են բազմաթիվ առողջարաններ։ Արցախյան ազատամարտի ժամանակ Ջերմաջուրը մեծապես տուժել է ռազմական գործողություններից։