Рубрика: 2021-2022, 2022-2023, Ճամփորդություններ, Մայրենի

Ճամփորդություն Եղիշե Չարենցի Երևանի տուն-թանգարան

Երեկ ես ճամփորդեցի Եղիշե Չարենցի տուն- թանգարան։ Մենք թանգարանում տեսանք նրա աշխատասենյակը, կարևոր իրերը, իր կնոջ իրերը, իրենց գերդաստանին պատկանող իրերը, անձնական շատ իրեր, նամակագրություններ և այլն․․․։ Մենք իմացանք, որ Եղիշե Չարենցը ունեցել է երկու կին։ Երբ նրա առաջին կինը մահացավ, նա ստիպված էր ամուսնանալ մեկ ուրիշի հետ։ Ինձ շատ հետաքրքրեց թանգարանը։ Վերջում մենք միասնական արտասանեցինք Չարենցի մի քանի բանաստեղծություններից և երգեցինք «Ես իմ անուշ Հայաստանի» -ն թանգարանում և գնացինք զբոսնելու։ Ընկեր Սոնան գնաց պաղպաղակ գնելու, իսկ ընկեր Արմինեն մնաց մեր հետ։ Երբ ընկեր Սոնան եկավ մենք բոլորս սկսեցինք պաղպաղակ վերցնել և ուտել։ Շատ համով էր։ Մենք թունելով գնացինք դեպի Հրազդանի կիրճ, Մանկական երկաթուղի, հին կայարան։ Քայլեցին պուրակով, տեսանք շատ քանդակներ, այգին դեռ չէր աշխատում ամբողջովին։ Գնացքը նույնպես չէր աշխատում։ Այնտեղից մենք նստեցինք ավտոբուս և վերադարձանք դպրոց։ Ես շատ տպավորված եմ մնացել իմ ճամփորդությունից։

Оставьте комментарий