Рубрика: պատմություն

Պատմություն

Ալեքսանդր մակեդոնացին տիրել է Ք․ա 336-323թթ․։ Նա քսան տարեկան էր երբ Մակեդոնիայում գահ բարձացավ։ ՔԱ 334թ․ Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ։ Դարեհ III-ը պարտվեց և դիմեց փախուստի։ Շուտով նա սպանվեց, իսկ աքեմենյան տերությունը կործանվեց։ Հայերը մասնակցում էին աքեմենյան զորքի Գավգամելայի ճակատամարտին։ Հայկական զորքերը հերոսաբար մարտնչեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան Գավգամելայի ճակատամարտից հետո։ Ստեղծված բարենպաստ իրավիճակում վերականգնվեց Հայաստանի անկախությունը։ Մեծ Հայքի զորքերը սկսեց ղեկավարել Օրոնտես-Երվանդ III-ը, իսկ Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսը։ Այդպես վերականգնվեց Հակազունի Երվանդականների թագավորությունը։ Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 2-ից 3 տարի անց։ Ալեքսանդրի զորքաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը։ Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին՝ խեղդամահ անում։ Դրանից հետո Ալեքսանդրը Հայաստան նոր զորք ուղարկելու փորձ չարեց և խուսափեց հայերի հետ նոր առճակատումից։ Դարեհ III-ի սպանությունից հետո Մակեդոնացին շարունակեց իր արշավանքը դեպի Միջին Ասիա և հնդկաստան՝ ստեղծելով աննախադեպ հսկայածավալ մի աշխարհակալություն։ Դրա մայրաքաղաքը հռչակվեց Բաբելոնը։ Ալեքսանդրը մահացավ Ք․ա 323թ․՝ 33 տարեկան հասակում։ Նրա արշավանքներով Առաջավոր Ասիայում, սկզբնավորվել է հունականության՝ հելլենիզմմի դարաշրջանը։ Հայսատանն այդ դարաշրջան մտավ լիակատար անկախությամբ։ Ալեքսանդր մակեդոնացու մասին առասպելներ էին ստեղծվել դեռևս նրա կենդանության օրոք։ Իսկ Ք․ա․ 240թ․ առաջին անգամհունարենով գրի առնվեց Ալեքսանդրի վեպը։ Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնելու անմահության, որի համար է ճանապարհ բռնում դեպի Հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի և Տիգրիսի։ Հատկանշական է, որ դրանից շուրջ երկու հազար տարի առաջ գրի առնված շումերական Գիլգամեշ էպոսում ևս հերոսը ձգտում էր հասնել անմահությանը և բռնել էր ճանապարհը դեպի Արատտա՝ Հայաստան։ Փաստորեն երբևե Հայաստան չմտած Ալեքսանդրը վիպական ավանդության մեջ բռնում է նրա ճանապարհը։ Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ընկալումներում, մեր երկիրը համարվում էր Եդեմ-դրախտը, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը։

Оставьте комментарий